Գյումրիում Սամվել Մկրտչյանի անվան հուշատախտակ կբացվի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին «Ուլիսեսի» հայերեն թարգմանիչ, վաղամեռիկ Սամվել Մկրտչյանի անվան հուշատախտակ կբացվի Գյումրիում` այն տան պատին, որտեղ ծնվել եւ ապրել է Սամվելը: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ էլ կսահմանվի ամենամյա մրցանակ` լավագույն հայ թարգմանիչների համար, որը կտրվի երեք հոգու. մրցանակային ֆոնդը կտրամադրի Սամվելի ընտանիքը: Ի դեպ, որքան էլ պարադոքսալ, տաղանդավոր թարգմանչի մահը նույնպես «ուլիսեսյան» եղավ. նա մահացավ մեկ տարի առաջ` դեկտեմբերի 7-ին, ժամը 11-ն անց 40-ին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: