Մի՞թե Կարո Կարապետյանից են վախենում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը թեեւ վերջերս հրապարակեց Վերնիսաժի գործով 3 մեղադրյալների «ճակատագիրը», սակայն ամեն ինչ դեռ վերջացածI չէ։ Գործով մեղադրյալ Վալերիկ Հովհաննիսյանը, որի համար դատախազը պահանջել էր 2.5 տարի ազատազրկում, ստացել էր 3 տարվա պատիժ, շուտով դիմելու է վերաքննիչ դատարան։

Այս  մասին հայտնեց Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, որը տեղեկացրեց նաեւ, որ որդու առողջական վիճակը շնրւնակում է մնալ բարդ, եւ շուտով  վիրահատության կարիք կլինի։ Սամվել Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք. երբ է ներկայացնելու այն ապացույցները, որոնց մասին հայտարարել էր դատարանի առաջ՝ վճռի հրապարակման օրը։ Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, թե դատավորը, դատախազը եւ քննիչը կաշառված են, եւ ինքն ապացույցներ ունի։

«Անպայման ներկայացնելու եմ դատարանում, ինչ ասել եմ, իմ խոսքի տերն եմ։ Ես վախենալու բան չունեմ։ Քննիչը, դատախազը, դատավորն էլ՝  հետը… սա պատվեր էր, փաստորեն, 2.5 մեղադրողն ուզեց՝ 3 տարի տվեցին։ Տարիուկես դատն անցնում է, նրանք գալիս են, այնտեղ քնում են, գնում են։ Ինչի հիման վրա, թող մի ապացույց գրեն, որ քո որդուն այսինչ–այսինչ հանցանքի համար են դատապարտել, մեղադրականը  որ կարդաք, ոչ մեկ իմ տղայի  դեմ ցուցմունք չի գրել։ ճիշտ է՝ վեճը եղել է, կռիվ եղել է, կռվել են, լավ են արել, դուք էլ իրար  ծեծեիք կամ բաժանվեիք, ոչ թե  մասսայի մեջ հանես՝ մարդկանց կրակես։ Լավ, ջհանդամ կրակեց, տեսավ, որ մենք այսքան բանից  հետո չբողոքեցինք, ասեցինք՝  թող ամեն ինչ գնա իր հունով, ինչ-ուզում է՝ լինի։ Ջհանդամ, ուզում են՝ թող Գոռին էլ ազատեն, բայց ոչ այս ձեւ։ Այս ձեւ կաիելի է, սա պատվեր է»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը։

Ի դեպ, դատապարտյալի հոր խոսքով, ինքը մեկ օր առաջ է իմացել, որ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային՝ Գոռ Առաքելյանին, 6.5 տարի ազատազրկման են դատապարտելու. «Ես դրա համար եմ վրդովված։ Վերաքննիչ դատարան անպայման եմ դիմելու։ Իմ մեքենան գողացան տարան, անցել է տարիուկես, մի անգամ քննչականը կամ ոստիկանությունը չկանչեցին։ Նույնիսկ դիմում եմ, չեն էլ պատասխանում, թե՝ հա, կամ կգտնենք, կամ ոչ։ Միթե այդքան անարխիա է դարձել, Կարո Կարապետյանից են վախենում, չեմ հասկանում»։

Ինչ վերաբերում է որդու առողջությանը, ապա Սամվել Հովհաննիսյանի խոսքով, տղայի կյանքը հրաշքով են փրկել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս