2017 թ. գազի հաշվիչները պետք է փոխվեն
2017 թ. գազի հաշվիչները պետք է փոխվեն: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմանը, որ գազի հաշվիչները՝ կապված ջեմաստիճանից, ճնշումից և այլն, ճիշտ չեն ցույց տալիս ծախսի ցուցմունքները:
Ըստ նրա՝ դրվելու են թվային հատուկ հաշվիչներ, որոնք հատուկ բանաձևով են հաշվարկելու գազի ծախսը: Ռ.Նազարյանը տեղեկացրեց, որ հաշվիչները փոխելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հաշվին, սակայն դա դիտարկվելու է որպես ներդրում: