Դունյա Միյատովիչն իր անհանգստությունն է հայտնել «Ռուսթավի-2»-ի գործի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ևս մեկ անգամ իր անհանգստությունն է հայտնել «Ռուսթավի-2»-ի գույքի մասին վեճի ու դրա՝ երկրում մեդիա-բազմակարծության ազդեցության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Միյատովիչի խոսքով՝ դատավորի օգոստոսյան որոշումից հետո «Ռուսթավի-2»-ն ունի զգալի ֆինանսական ու լոգիստիկական սահմանափակումներ, ինչի հետևանքով հեռուստաալիքի աշխատանքը սահմանափակվում է:
«Եթե դա մոտ ապագայում չեղյալ չհայտարարվի, դատարանի որոշումը լուրջ սահմանափակումներ կառաջացնի՝ կապված ԶԼՄ-ների բազմազանության ու բազմակարծության հետ: Ես հայտնել էի նաև բարձրաստիճան անձանց հայտարարությունների մասին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ դատարանի ընթացքի վրա»,- հայտարարում է Միյատովիչը:
Ինչպես նշվում է մամլո հաղորդագրության մեջ, ստեղծված իրավիճակը հարուցում է ափսոսանք, քանի որ մեդիաբազմակարծությունը շատ կարևոր է խորհրդարանական ընտրությունների համար, որոնք կանցկացվեն հաջորդ տարի:
«Դեմոկրատիան պահանջում է, որ մարդիկ մատչում ունենան բազմազան տեղեկությանը»,- հայտարարում է Միյատովիչը:
Նա ևս մեկ անգամ Վրաստանի իշխանություններին կոչ է արել անել առավելագույնը՝ ապահովելու ԶԼՄ-ների պլյուրալիզմը: