Բաժիններ՝

Խաղը «ԲԿՄԱ»-ի հե՞տ. արտագնա խաղում 1 միավորը լավ է. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչ Լուի Վան Գալը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «ԲԿՄԱ»-ի հետ խաղի սպասումներով:

«Ինձ համար, որպեսզ մարզչի, հաջորդ խաղը միշտ ամենակարևորն է: Ես չեմ մտածում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին: Մտածում եմ միայն «ԲԿՄԱ»-ի հետ հանդիպման մասին: Ես պետք է կենտրոնանամ այդ խաղի վրա և նույնը պահանջում եմ ֆուտբոլիստներից:

«ՊՍՎ»-ի հետ խաղից առաջ ես ասել եմ, որ արտագնա խաղում 1 միավորը լավ է: 3 միավորն ավելի լավ է, բայց 1 միավորը վատ չէ:

Մենք այսօր մարզվել ենք Մանչեսթերում: Մեզ ասել էին, որ Մոսկվայում խցանումներ են, դրա համար էլ մենք մտածեցինք, որ ավելի լավ կլինի մարզումն անցկացնել տանը, չնայած ես գերադասում եմ մարզվել այն դաշտում, որտեղ տեղի է ունենալու խաղը»,- ասել է Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս