Բնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել քիթը
Քիթը բարդ համակարգ է, որը կազմված է նեղ ուղիներից, 8 սինուսներից, խոռոչներից: Այս օրգանը հնարավորություն է տալիս ներշնչել մաքուր օդն ու այն մաքրել մինչև թոքերը հասնելը:
Այդ իսկ պատճառով քթային ուղիների առղջությունն ու պաշտպանվածությունը շատ կարևոր է, հատկապես՝ սառը սեզոններին: Հարբուխը, մրսածությունն ու ալերգիան կարող են հանգեցնել քթի ուղիների փակման, որը հայտնի է՝ որպես րինիտ: Սա լորձաթաղանթի բորբոքում է, որն էլ ի հայտ է բերում սինուսային բորբոքումներ:
healthylivingstyle.net կայքը ներկայացնում է լավագույն բնական միջոցները, որոնք կարող եք պատրաստել տանը: Այս միջոցներն արդյունավետ կերպով բուժում են սինուսային բորբոքումները:
- Տաք լոգանք ընդունեք և ներշնչեք տաք հոսանքը: Անմիջապես կզգաք տարբերությունը, քանի որ խոնավությունը բացում է շնչուղիներն ու օգնում քթին կատարել իր ֆունկցիան:
- 1թ/գ աղը խառնեք մեկ բաժակ ջրով: Այս լուծույթից մի քանի կաթիլ կաթեցրեք յուրաքանչյուր քթանցքին: Երբ լուծույթը հասնի սինուսին, թեթևություն կզգաք:
- Քանի որ սինուսային ինֆեկցիաները հիմնականում լորձաթաղանթի բորբոքումների ադյունք են, ապա քրքումը կարող է օգնել այս դեպքում: Քրքումը պարունակում է հզոր հակաբորբոքային տարրեր: Դրա բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչը՝ հայտնի՝ որպես կուրկումին, օգնում է սինուսային ինֆեկցիաների դեպքում:
- Կծու ուտելիքները հրաշալի են սինուսի համար, քանի որ լավացնում են լորձի հոսքը՝ շնչուղիներով: Երբ այս ուղիները բացվեն, հանգստություն կզգաք:
- Մեկ սոխը կտրատեք մի քանի կտորների, դրանք դրեք ձեր քթին մոտ և խորը շունչ քաշեք: Ի հավելումն՝ հում սոխ ուտելը կօգնի բացել շնչուղիները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը