Բաժիններ՝

Աշխարհն անէացել էր, կայինք միայն ես և նա. Նաիրա Կարապետյան. Wnews.am

Wnews.am-ը գրում է. Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը վերջերս է մայրացել։ Նրա դուստր Արիանան այժմ արդեն հինգ ամսեկան է։
Պատգամավորը խոստավանում է, որ անտրամադիր լինելու դեպքում միշտ հիշում է փոքրիկին ու միանգամից աշխարհը գունավորվում է իր համար։

Wnews.am-ին տված հարցազրույցում Նաիրա Կարապետյանը պատմեց, թե ինչպես է փոխվել իր կյանքը մայրանալուց հետո, ինչպե՞ս է հաջողվում միաժամանակ հանդես գալ կին քաղաքական գործչի եւ նորաթուխ մայրիկի դերում։

-Քանի որ վերջերս եք մայրացել, նախ շնորհավորում ենք Ձեզ այդ կապակցությամբ։ Կպատմե՞ք, թե ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ առաջին անգամ գրկեցիք երեխային:

-Մինչ երեխայիս ծնունդը շատերից եմ լսել, որ երեխային տեսնելու առաջին պահը ընդմիշտ մնում է մայրիկի հոգում, հիմա խորին համոզմունքով կարող եմ հաստատել դա՝ երբ առաջին անգամ տեսա, գրկեցի, հոտը զգացի, ինձ պատկերացնում էի մի ուրիշ չափման համակարգում. անէացել էր աշխարհը, կայինք մենակ փոքրիկ Արիանան և ես: Ես նայում էի հիվանդանոցային անծանոթ շորերով փաթաթված այդ փոքրիկ մարդուկին ու շշնջում  «ծնունդդ շնորհավոր»: Եվ զարմանալին այն է, որ նա ևս շատ ուշադիր նայում էր ինձ, կարծես ուղիղ կապ հաստատած լիներ իմ ողջ էության հետ: Երբ անտրամադիր եմ լինում, բավական է հիշել այդ լուրջ և խորաթափանց հայացքը, և աշխարհը նորից գունավորվում է ինձ համար:

-Ի՞նչ փոխվեց Ձեր առօրյայում երեխայի ծնունդից հետո:

-Բնական է, որ սկզբում առօրյան հիմնահատակ փոխվեց: Աշխատանքային և անձնական բոլոր իրերը տեղ զիջեցին մանկական իրերին, օրվա ռեժիմը, սննդակարգը և մնացած ամենը հարմարեցվեց փոքրիկին: Արիանան խելոք երեխա է, նրա մասին հոգ տանելը ամենևին էլ դժվար չէր, ես շատ արագ հմտացա:
ար

-Ինքնե՞րդ եք զբաղվում երեխայի խնամքով, թե՞ օգնում են Ձեզ կամ դայակ եք վարձել:

-Առաջին 4 ամիսները ինքնուրույն եմ զբաղվել խնամքով, ամառային շոգ ամիսներն էին, երեխան շոգից տանջվում էր: Ինչ խոսք, ինձ շատ էին օգնում ամուսինս, մայրիկս, սկեսուրս, քույրիկս: 40 օրեկանը լրանալուց հետո երբեմն օգնության ձեռք էին մեկնում ընկերուհիներս, մեր բարեկամները: Բայց երեխայի խնամքով մինչ օրս զբաղվում եմ ինքս: Սեպտեմբերից, երբ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, մենք դայակ հրավիրեցինք, հոգատար և ջերմ մի կին, ով մեր փոքրիկին վերաբերում է շատ հարազատի պես: Սակայն անգամ այս պարագայում ես աշխատում եմ հնարավորության սահմաններում ինքս զբաղվել երեխայով, նրա սնունդով, շատ ժամանակ անցկացնել նրա հետ, զբոսնել, զրուցել, խաղալ, քնել.. Աննկարագրելի հաճույք է սա:

-Պատահու՞մ է, որ խորհրդարանում մտքերով երեխայի հետ եք լինում և ուշադիր չեք լինում քննարկվող հարցերին:

-Նման բան չի եղել, և հուսով եմ, որ չի լինի, քանի որ վստահում եմ այն մարդկանց, ում մոտ մնում է բալիկս, լինի դա դայակը, թե բարեկամներից որևէ մեկը: Ես հանգիստ եմ, գիտեմ, որ անհրաժեշտության դեպքում ինձ կզանգեն, և այդ հանգստությունն ինձ լիովին տրամադրում է աշխատանքային ռիթմի: Արիանայի հետ մենք արդեն անցել ենք բաժանման փորձությունը՝ մեկ շաբաթով, երբ ես մեկնել էի գործուղման: Շատ դժվար էր, բայց կապի ժամանակակից միջոցները շատ օգնեցին:

Ինչպե՞ս Ձեր գործընկերները դիմավորեցին Ձեզ մայրանալուց հետո առաջին աշխատանքային օրը:

zz

-Աննկարագրելի ջերմ, քանի որ արտահերթ նիստ էր, կարճ տևող, և ես Ազգային ժողով էի եկել աղջկաս հետ միասին: Նա իմ աշխատասենյակում հանգիստ քնած էր, մեր օգնականները նրա կողքին էին, իսկ գործընկերներս շտապում էին նիստից հետո այցելության գալ: Նրանք ինձ և Արիանային այնքան դրական լիցքեր և բարի մաղթանքներ հաղորդեցին, որ անցումը ընտանեկանից աշխատանքայինի իրականացավ շատ մեղմ:

-Ձեր ամուսինն ինչպե՞ս է ընկալում Ձեզ որպես քաղաքական գործիչ։

-Իմ ամուսնու համար ես երևի թե առաջին հերթին իր կինն եմ, իր կեսը, իր կողակիցը, հետո նոր քաղաքական գործիչ )))
Նա իմ առաջին համախոհն է և առաջին քննադատը: Շատ բարձր է գնահատում իմ աշխատանքային գործունեությունը, շատ ուշադիր է: Ես վստահ կարող եմ ասել, որ ունեմ ամուր թիկունք:

-Արդյո՞ք ամուսնու հետ քննարկում եք քաղաքական թեմաներ, ի՞նչ գործնական խորհուրդներ է նա Ձեզ տալիս։

-Ըստ իս՝ երջանիկ ընտանիքի բանաձևը մեկ գումարած մեկ հավասար է մեկն է: Մեր ընտանիքում մենք քննարկում ենք ոչ միայն քաղաքական թեմաներ, այլև մեզ հետ և մեր կյանքի հետ առնչվող ամեն ինչ, մեկս մյուսիս օգնում խորհուրդներով, և ոչ միայն գործնական հարաբերություններում:

11986388_10203455316262010_5158010047216832453_n1

–Ո՞վ է Ձեր ամուսինը, կպատմե՞ք ինչ մասնագիտություն ունի, ինչո՞վ է այժմ զբաղվում։

-Ամուսինս Գարրի Սնխչյանն է: Բացառիկ մարդ է՝ շատ խելացի, շատ բարի: Սիրող որդի է, հոգատար հայր, լավ ընկեր, ջանասեր աշխատակից: Ունի երկու կրթություն՝ պատմաբան է և իրավաբան: Ներկայումս ՛՛Ֆուրնիվուդ՛՛ ընկերության ներմուծման գծով տնօրենն է, շատ է սիրում իր աշխատանքը շատ մեծ նվիրումով է աշխատաում:

-Եթե ընտրելու լինեիք ընտանիք կազմել, թե դառնալ արդարադատության նախարար ո՞րը կընտրեիք:

-Ոչ ես և վստահ եմ՝ ոչ էլ ներկայիս արդարադատության նախարարը նման ընտրության առջև չենք կանգնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս