Ռուսական կողմ նոր անակնկալ է պատրաստել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստանը Ադրբեջանի հետ ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում։ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանից տեղեկատվություն է տարածվել, որ Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին բանակցությունները փակ ռեժիմով են ընթանում, եւ հիմնականում ընթանում են ռուսական ուղղաթիռների եւ զրահատանկային տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններ։ Մինչ Հայաստանում ու Արցախում փորձում են դուրս զալ շոկից՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարություններից հետո, երբ վերջինս հասկացնել տվեց, որ ՀԱՊԿ-ի վրա հույս չդնենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի համատեքստում, ռուսական կողմը, փաստացի, նոր անակնկալ է պատրաստել՝ ռազմատեխնիկայի վաճառքի հերթական գործարքի բանակցությունների շուրջ տեղեկատվությանը տարածվեց։ Մոսկվան, ըստ Էության, Ալիեւին ոգեւորելու քաղականությանը ոչ մի կերպ ոչ մի կերպ չի ցանկանում վերջ տալ։

Եվ սա այն դեպքում, երբ միջազգային հանրությունը փորձում է շփման գծում լարվածությունը մեղմացնել, գոնե մինչեւ տարեվերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել որպեսզի բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովվի, եւ որոշակի ճնշումներ է գործադրում Ադրբեջանի ուղղությամբ։ ԵԱՀԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա այս աշնանը՝ օրերս նշել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, ապա այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, մեզ մոտ հարուցում է որոշակի անհանգստություն։ Մասնավորապես, բռնության աճը, որը դիտվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղամ, այլեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին»։

Ի դեպ, Լ. Զանիերը դարաբաղյան հարցին անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամամուլի համատեղ ասուլիսում, իսկ մինչ Լավրովի հետ հանդիպումը՝ նա դարաբաղյան խնդիրը քննարկել էր նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։ Բորդյուժան նշել Էր, թե ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն պայմանավորվել են համատեղ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Մենք պայմանավորվել ենբ համալիր քայլերի շուրջ, որ պետք է համատեղ կատարենք։ Մասնավորապես, քննարկել ենք հայ-ադրբեջանական սահմանի իրավի6ակն ու քաղաքական քայլերը, որոնք կբացառեն ուժի կիրառման հնարավորությունը եւ իրական քաղաքական գործընթաց դուրս կբերեն այդ շատ հին, բայց շատ սուր հակամարտության կարգավորման խնդիրը»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են մինչեւ ամսվա վերջ այցելել տարածաշրջան եւ բանակցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։

ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլրքի խոսքով՝ հանդիպման անցկացման ժամկետն ու վայրը կախված կլինեն երկու երկրների նախագահների որոշումից. «Դա է լինելու մեր բանակցությունների գլխավոր թեման։ Նրանք համաձայնություն են տվեւ բանակցությունների ինտենսիվացմանը։ Մենք հավատում ենք, որ դա կարեւոր քայլ է՝ խաղաղ ճանապարհով տվյալ հակամարտությունը կարգավորելու համար»։ Ատացվամ է՝ Ռուսաստանը, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ԵԱՀԿ-ի հետ քննարկում է հայ-ադրբեջանական քայլերը, որոնք կբացառեն ուժի կիրառման հնարավորությունը, բայց մյուս կողմից՝ ողջունում է Ալիեւի սադրիչ քաղաքականությունը հայ-ադրբեջանական սահմանում՝ դարձյալ զենքի խմբաքանակի հերթական վաճառքով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս