Բաժիններ՝

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ. Դավութօղլու

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված այն օգնության հետ, որը Միացյալ Նահանգները ցուցաբերել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևին՝ «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD):

Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, տեղեկացնում է TRT Haber հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ Թուրքիան տարբերություն չի դնում PKK-ի ու PYD-ի միջև, ու PYD-ի կողմից սպառնալիքի դեպքում Թուրքիայի Զինված ուժերը կսկսեն ռազմական գործողություններ իրականացնել նրանց դեմ:

Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի նման գործողությունները անթույլատրելի է համարում:
Ավելի վաղ ԱՄՆ-ը PYD-ի անդամներին զենք էր տրամադրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար:

Թուրքիան մշտապես հանդես է եկել PYD-ին զինված օգնություն ցուցաբերելու դեմ, քանի որ համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս