Ռուսաստանի տնտեսության ճգնաժամի գագաթնակետն անցյալում է. Պուտին

Ռուսաստանի տնտեսությունում ճգնաժամի գագաթնակետն արդեն մնացել է անցյալում, այն հարմարվում է փոփոխվող պայմաններին: Սրանք կայունացման առաջին նշաններն են, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանը կանչում է» ֆորումում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Իհարկե, մենք բախվել ենք ճգնաժամային երևույթների հետ, այդուհանդերձ, որոշ փորձագետներ, մասնագետներ կարծում են, ու ես նրանց հետ համամիտ եմ, որ ճգնաժամի գագաթնակետին, կարելի է ասել, հասել ենք, ու տնտեսությունը ընդհանուր առմամբ, չեմ ասում, որ բացարձակ, այլ ընդհանուր առմամբ հարմարվել է կամ հարմարվում է տնտեսական կյանքի փոփոխվող պայմաններին: Դա վկայում է կայունացման առաջին նշանների մասին, չնայած այն բանին, որ մեր տնտեսության բազմաթիվ ոլորտներում անկում է դիտվում, բացի գյուղատնտեսությունից, այդուամենայնիվ, իրավիճակը կայունանում է»,- հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ արդեն բավական վստահ է իրեն դրսևորում տնտեսության վերամշակող ոլորտը:

«Պայմաններում, երբ մեր տնտեսությունը հարմարվում է հումքի ավելի ցածր գների, կարելի է խոսել այն մասին, որ հնարավորություններ են բացվում այլ ոլորտների համար՝ մեքենաշինության, նույն գյուղատնտեսության»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս