Թուրքիայի ռազմաօդային ուժերը 12 քուրդ զինյալի են սպանել երկրի հարավ-արևելքում
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության 12 զինյալ է սպանվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում, ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի այսօր տարածած հաղորդագրության մեջ:
«Երկուշաբթի Հաքքարի նահանգի» Յուքսեքով շրջանում մեր ռազմաօդային ուժերը օդային օպերացիայի ընթացքում ոչնչացրել են PKK-ի 12 զինյալի: Ոչնչացվել է նաև 5 թաքստոց, զինապահեստ ու զենիթային համակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել էր 17 քուրդ զինյալի ու պահեստի ոչնչացման մասին Հաքքարիում: