Դատախազը բողոքարկել է Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու նկատմամբ գրավ կիրառելու որոշումը

Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Դերենիկ Հակոբյանի նկատմամբ գրավ կիրառելու դատարանի որոշումը բողոքարկվել է դատախազի կողմից: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Դերենիկ Հակոբյանը, ով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է, մեղադրվում է Մուշեղ Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու մեջ: Քննիչը դիմել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Դերենիկ Հայոբյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ. դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և գրավի չափ սահմանել 1 մլն դրամ:

Քննիչը դիմել էր դատախազին այս որոշումը բողոքարկելու համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս