ԵՄ-ում հնարավոր են համարել Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը
ԵՄ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում հասցված հարվածների հետ:
Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյային:
«Նման զարգացում հնարավոր է: Մենք հետևելու ենք Ռուսաստանի գործողություններին Սիրիայում: Սակայն նման սցենարի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդը արտգործնախարարների մակարդակով հոկտեմբերի 12-ին քննարկելու է Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական օպերացիայի հարցը:
Միևնույն ժամանակ, RIA Novosti-ի աղբյուրը հայտնում է, որ նման պատժամիջոցների սահմանում չի նախատեսվում: