Մալաթիայի նախկին թաղապետի որդու սպանությունը պատվիրելու գործն ուղարկվել է դատարան

Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այն մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Քրեական գործի շրջանակներում Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նարեկ Խաչատրյանը հայտնաբերվել էր մայիս ամսին: Նա միջազգային հետախուզման մեջ է գտնվել 2007թ.: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ.:

Տեսանյութեր

Լրահոս