Պայմանագրային զինծառայողն ու ընկերն ամուսնության նպատակով աղջիկ են փախցրել
Դատարան է ուղարկվել երկու երիտասարդների վերաբերյալ քրեական գործը:
Քրեական գործի շրջանակում 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով պայմանագրային զինծառայողի և դեռևս ինքնությունը չպարզված այլ երկու անձանց հետ, ավտոմեքենայով շենքի բակից, բռնության միջոցով, բացահայտ ամուսնության նպատակով՝ առևանգել է մի աղջկա:
29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով պայմանագրային զինծառայողի հետ և դեռևս ինքնությունը չպարզված այլ երկու անձանց հետ, շենքի բակից, բռնության միջոցով, բացահայտ առևանգել է նույն շենքի 13-րդ տան բնակչուհուն:
Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է, իսկ մյուս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: