 
                        Երևանի էլիտար շենքերից մեկում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել
 
                                    Այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանի էլիտար շենքերից մեկի պատշգամբի մոտ այսօր գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ այս պահին խումբ աշխատում է դեպքի վայրում:
Ըստ shamshyan.com-ի՝ մահացածը 49 տարեկան էր, ներքին գործերի նախկին աշխատակից է եղել և աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        