«Բաքուն պատրաստ է ուժ կիրառել իր տարածքներն ազատագրելու համար». Մամեդյարով
Եթե բանակցությունները չհանգեցնեն Հայաստանի Զինված ուժերի դուրսբերմանը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, Բաքուն ստիպված կլինի ուժ կիրառել իր հողերն ազատագրելու համար, ինչը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:
Վերջինս դարձյալ Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքների «օկուպացիայի» ու «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ:
Վերջինիս մասնավորապես վրդովվել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերից, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում:
Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանը «ագրեսիա է իրականացնում» Ադրբեջանի դեմ:
Վերջինս դարձյալ նշել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, ու հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: