Փարիզում մեկնարկել է գարուն-ամառ-2016 նորաձևության շաբաթը
Փարիզում նախօրեին մեկնարկել է գարուն-ամառ-2016 նորաձևության շաբաթը, որը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը:
Paris Fashion Week-ին նախորդել են Նյու Յորքի, Լոնդոնի ու Միլանի նորաձևության շաբաթները:
Ավանդաբար, առաջին օրը Ֆրանսիայում ցուցադրվել են երիտասարդական ապրանքանիշներ, որոնց թվում եղել են Each x Other-ը, Anthony Vaccarello-ն ու Jacquemus-ը:
Այսօր ցուցադրվել է Courrèges-ի հավաքածուն, իրենց հերթին են սպասում Guy Laroche-ի, Alexis Mabille-ի, Vionnet-ի ցուցադրությունները:
Իրենց խոսքը դեռ պետք է ասեն ծանրքաշայինները՝ Dior-ը, Kenzo-ն, Nina Ricci-ն, Valentino-ն, John Galliano-ն, Alexander McQueen-ը, Chanel-ը, Louis Vuitton-ը:
Նրանց ցուցադրությունները պետք է սկսվեն հոկտեմբերի 2-ից: