«Զարուհի Փոստանջյանը Նյու Յորքում մասնակցել է բարձրաստիճան քննարկմանը»

2015 թ. սեպտեմբերի 29-ին, Նյու Յորքում Զարուհի Փոստանջյանը (Հայաստանի
Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ) մասնակցել է «Արեւելյան Եվրոպայի ապագան.Կանանց կարգավիճակի բարելավում» բարձրաստիճան քննարկմանը։ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հրավերով Զ. Փոստանջյանի հետ միասին այս քննարկմանը մասնակցում էին նաեւ Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Շվեդիայից, Մոլդովայից եւ Ուկրաինայից պատգամավորներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Իր ելույթում Զ. Փոստանջյանը, մասնավորապես, նշել է, որ կանանց դերի բարձրացումը հատկապես դժվար է ավտորիտար եւ կոռումպացված ռեժիմներում, որոնք ձեւավորվել են շատ հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, եւ որ այդ ռեժիմների հեռացումը կարեւոր է՝ որպես հարցի լուծում բոլորի համար արդարություն ու հավասարություն ապահովելու գործում։

Զ. Փոստանջյանն իր խոսքում նաեւ անդրադարձել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լուրջ խախտման դեպքերին, որի արդյունքում հրետանային ռմբակոծության հետեւանքով երեք հայ կանայք եւ չորս զինվոր են զոհվել, ինչպես նաեւ մի քանի խաղաղ բնակիչներ վիրավորվել:

Քննարկմանը մասնակցում էր նաև Նադիա Սավչենկոյի քույրը, ով կոչ էր անում ազատ արձակել Նադիային Ռուսաստանում գտնվող բանտից։

image31

image1

image2

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն
30
սեպտեմբերի, 2015թ.

 

Տեսանյութեր

Լրահոս