«Վարդան Այվազյան, ամոթ ա, երկու մետրանոց բոյով խաբում ես». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում ժխտեց այն լուրերը, որ «Կալաչ» ընկերության գույքը աճուրդի է հանվել, և աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով՝ ասելով. «Ես պարտքեր ունեմ, բայց վճարունակ եմ։ Սուրեն Խաչատրյանը, Վարդան Այվազյանը եթե մեզ վերադարձնեին մեր պարտքերը, պարտքեր չէինք ունենա։ Ս. Խաչատրյանը 102 մլն դրամ է պարտք, Վ. Այվագյանը՝ 70 հազար դոլար։ Վարդան Այվազյան, ամոթ ա, երկու մետրանոց բոյով խաբում ես»։
Ի պատասխան այս հայտարարության՝ Վ. Այվազյանը երեկ մեզ ասաց. «Չեմ ուզում կոռեկտության սահմաններն անցնել, բայց չի ստացվում։ Ժամանակ կունենա, իրեն հայելու մեջ ուշադիր նայի և 1 ու 40 սմ բոյով դուրս գա դիլետանտի մակարդակով քաղաքական հավակնություններից։ Իսկ ինչո՞ւ չի դիմում իրավապահ մարմիններին։ Վերադարձնում են այն, ինչ վերցրել են, ես ոչինչ չեմ վերցրել»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: