Պուտինը դեռ չի կողմնորոշվել Սիրիայի հարցում. Էրդողան

Ռուսաստանը դեռ չի կողմնորոշվել սիրիական ճգնաժամի վերաբերյալ իր դիրքորոշման հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Էրդողանի խոսքով՝ սիրիական ռեժիմին Մոսկվայի ցուցաբերած օժանդակությունը անհանգստացնում է Թուրքիային:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Իրանն ու Ռուսաստանն այսօր բացահայտ օգնություն են ցուցաբերում սիրիական ռեժիմին:

Թուրքիան պահանջում է Սիրիայի տարածքում ստեղծել անվտանգության գոտի ու այնտեղ տեղակայել այնտեղ գտնվող սիրիացի փախստականներին, ասել է Էրդողանը՝ հավելելով, որ սիրիացի փախստականների հարցը ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ աշխարհի խնդիրն է դարձել:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահը այցելել էր Ռուսաստան, որի ընթացքում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել էր նաև սիրիական ճգնաժամը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930