Օբաման ԱՄՆ բանակի հարցերով նախարարի պաշտոնում բացահայտ միասեռականի թեկնածություն է առաջադրել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակի հարցերով նախարարի պաշտոնում առաջադրել է Էրիկ Ֆենինգի թեկնածությունը, ով չի թաքցնում իր միասեռական կողմնորոշումը: Այս մասին հայտնում է BBC-ն։
Օբաման հայտարարել է, որ Ֆենինգն ունի բազմամյա փորձ ու ղեկավարման բացառիկ որակներ։
Մոտ ժամանակներս Ֆենինգի թեկնածությունը, ով ներկայում բանակի նախարար Ջոն Մաքհյուի տեղակալն է, պետք է հաստատի Սենատը:
Ֆենինգը վերջին 25 տարում զբաղեցրել է տարբեր պաշտոններ Կոնգրեսում ու Պենտագոնում:
Բացի այդ՝ նա ղեկավարել է Gay & Lesbian Victory Fund կազմակերպությունը, որի նպատակն է ավելացնել երկրի օրենսդիր ու գործադիր մարմիններում բացահայտ միասեռականների թիվը:
2011 թվականին Օբամայի ադմինիստրացիան պաշտոնապես չեղյալ հայտարարեց «Մի´ հարցրու, մի´ պատասխանիր» քաղաքականությունը, որն արգելում էր ԱՄՆ բանակում բացահայտ միասեռականների ու լեսբուհիների ծառայությունը: