Ինչպես Վահան Մարտիրոսյանը փողերը գողացավ և փախավ Բաքու. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար, Բաքու փախած Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 9-հց գտնվում է հետախուզման մեջ։ Երեկ, պատասխանելով մեր հարցին, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ օգոստոսի 28-ին Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր. 177-րդ հոդվածի 2– րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի գողություն)։ Որոշում է կայացվել Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, իսկ սեպտեմբերի 9-ին հայտարարվել է հետախուզում։

Մարտիրոսյանը, որը հայտարարում էր, թե իրեն ծեծել է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, դեպքից հետո կնոջ եւ երեխայի հետ 5 օր ապրել է իր ծանոթներից Ռուզան Մարգունու բնակարանում, որտեղից էլ 3820 դոլար եւ մեկ ոսկյա մատանի է գողացել։ Սեր զրույցում թարգմանչուհին, գիտաշխատող Ռուզան Մարվգունին երեկ որոշ մանրամասներ պատմեց։ Նա նշեց, որ բանկից գումար էր հանել՝ 5200 դոլար եւ դրել պահարանում, նրանց գնալուց հետո ստուգել է եւ տեսել, որ 5200-ից 3820-ը չկա, գողացել են նաեւ իր ոսկյա մատանին։ Զանգահարել է ոստիկանության։ Նրա կարծիքով գողությանը տեղի է անեցել, երբ ամուսինները բնակարանում մենակ են մնացել։

Երեկ ՀՀ քննչական կոմիտեից պարզաբանում խնդրեցինք, թե ինչպե՞ս ստացվեց, որ հետախուզման մեջ գտնվող անձը հայտնվեց Բաքվում։ ՔԿ-ից ասացին, որ օգոստոսի 31-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ՝ ՀՀ պետական սահմաններից հնարավոր դուրս գալը բացառելու ուղղությամբ։ Սեպտեմբերի 2-ին Վահանը բերման է ենթարկվել, եւ քննիչը խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննության ընթացքում Մարտիրոսյանն ու կինը կանչվել են հարցաքննության, սակայն չեն ներկայացել։ Սեպտեմբերի 4-ին որոշում է կայացվել նրանց բերման ենթարկելու մասին, իսկ սեպտեմբերի 9-ին հայտարարվել է հետախուզում։ ՀՀ ոստիկանությունից նույնպես պարզաբանում խնդրեցինք սույն հարցի վերաբերյալ։

Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր զրույցում ասաց. «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը եւ համակարգից օգտվողների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006թ. որոշման համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը նշված համակարգում կարոդ է մուտքագրել միայն հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալները՝ հետախուզում հայտարարելու կամ դադարեցնելու պահին, ինչպես նաեւ քրեական հետապնդում իրականացնող մարմնի՝ «Ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոց կիրառելու մասին տվյալները խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին, նշված որոշմամբ անձի ելքը արգելափակելու այլ հիմք նախատեսված չէ…»։ Այսինքն՝ Քննչական կոմիտեի քննիչը սեպտեմբերի 2-ին Մարտի րոսյանին կասկածյա|ի կարգավիճակ տալուց հետո ոստիկանությանը նոր հանձնարարություն չի տվել Մարտիրոսյանի եւ նրա կնոջ ՀՀ պետական սահմաններից հնարավոր դարս գալը բացառելու ուղղությամբ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս