Բաժիններ՝

Սիրիացի փախստականը, ում հարվածել էր հունգարացի կին օպերատորը, աշխատանքի հրավեր է ստացել Մադրիդի մարզչական դպրոցի կողմից

Սիրիացի ֆուտբոլային մարզիչը, ում անցած շաբաթ ոտք էր գցել հունգարացի կին օպերատորը Հունգարիայի ու Սերբիայի սահմանին, աշխատանքի առաջարկություն է ստացել:

Մադրիդի մարզիչների CENAFE դպրոցը կօգնի Օսամա Աբդուլ Մոխսենին հիմնավորվել Իսպանիայում ընտանիքի հետ միասին: Մոխսենն արդեն Մադրիդ է տեղափոխվել Մյունխենից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեսանյութը, որտեղ կինը ոտք է գցում երեխային գրկին սիրիացի ներգաղթյալին, Twitter-ի իր էջում տեղադրել էր գերմանացի լրագրող Ստեֆան Ռիխտերը, ինչից հետո տեսագրությունը արագորեն տարածվել էր սոցցանցերում ու քննադատությունների ալիք բարձրացրել մարդկանց շրջանում:

Հունգարական N1TV հեռուստաալիքն ստիպված էր եղել աշխատանքից ազատել Պետրա Լազլոյին:

Ավելի ուշ Պետրան ներողություն էր խնդրել տղամարդուց իր արարքի համար, սակայն սիրիացի փախստականը Daily Mail-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի կարող ներել նրան:

«Երբ ես ոտքիս հարված ստացա, սկզբում անգամ չհասկացա, թե ով դա արեց՝ ոստիկա՞նը, թե՞ օպերատորը: Ես պարզապես զգացի, որ կորցնում եմ հավասարակշռությունս ու ընկնում: Ինչպե՞ս կարող եմ ես նրան ներել»,- ասել էր տղամարդը:

1ff98c50c719e5b7c9486389c8853d3b__660x

036ba46f2ec258cabae14253d760ba9d__660x

c430e9b70bb18bc67312990a72501266__660x

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս