Հանրային հեռուստատեսությունը առաջարկել է ԱԺ քննարկումները ուղիղ եթերով հեռարձակե

Այսօր ԱԺ նիստում սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի գրեթե 1.5 ժամ տևած ելույթից հետո, երբ նա ներկայացրեց սահմանադրական փոփոխությունները, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Հանրային հեռուստատեսությունը առաջարկել է քննարկումները ուղիղ եթերով հեռարձակել:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մի շարք հարցադրումներ հնչեցրեց, թե ի՞նչն է այսօրվա դրությամբ խանգարում պետական բարձրաստիճան պաշտոններին չնշանակել անարժաններին, վերջ տալ աղքատությանը, սոցիալական խնդիրներին, անարդյունավետ կառավարմանը և այլն:

«Հացի, դեղի, փողի տան, մեկ միլիոն աղքատների հարցը լուծվելո՞ւ է այս փոփոխություններով»,- ասաց Տ.Ուրիխանյանը:

Վ.Պողոսյանը նշեց, որ Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ չէ, որ կարողանա մեկ վայրկյանում կախարդական փայտիկի նման լուծի երկրում առաջացած խնդիրները, այլ Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ է, որ նպաստավոր պայմաններ ստեղծի, բայց ինքնին չի կարող լուծել: Նա իր հերթին հարցադրում արեց, թե գործող Սահմանադրությունն ինչո՞վ է նպաստել աղքատության նվազմանը, սոցիալական պայմանների բարելավմանը: Պողոսյանի խոսքով՝ կարճ ասած՝ հնարավորություն չի տալիս միանգամից իրականցվեն փոփոխություններ՝ առանց մարդկային գործոնի: Վ.Պողոսյանը հավաստեց, որ կստեղծվի այնպիսի համակարգ, որ վստահություն ներշնչի և ընտրվածները պատասխանատու լինեն իրենց ընտրողների առջև. «Սահմանադրական բարեփոխումները հետապնդում են հենց այդ նպատակը»:

Տեսանյութեր

Լրահոս