Գեղեցիկ լինելն ընտրություն է. Էվելինա Խրոմչենկոն 20 տարի առաջ և հիմա
Վատ հագնված կնոջը փայլուն կարիերա չի սպասվում:
Էվելինա Խրոմչենկոն արդեն երկար ժամանակ է, ինչ դարձել է նորաձևության աշխարհում աենահարգված անձանցից մեկը: Նա նաև հանդիսանում է ռուսական «Առաջին ալիքի» դեմքը. դժվար է պատկերացնել «Модный приговор» հաղորդումը առանց նրա սուր և տեղին մեկնաբանությունների:
Խրոմչենկոն հմտորեն թաքցնում է իր տարիքը, իր հասակը (նա միշտ կրում է բարձրակրունկ կոշիկներ): Նա չի սիրում երկար, ներկված եղունգներ և նախընտրում է զսպված դիմահարդարում:
Մի խոսքով` ոճի «իկոնա»:
Էպոտաժային Ջոն Գալիանոն մի անգամ հայտարարել է, որ իր համար Ռուսաստանը «Կարմիր հրապարակն է, ձկնկիթը և Էվելինա Խրոմչենկոն»:
Տեսեք, թե ինչպես է փոխվել Էվելինան 20 տարիների ընթացքում. տարբերությունը շատ մեծ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը