Դեպարդիեն ցանկություն է հայտնել ապրել Բելառուսում՝ գյուղացիների հետ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն հայտարարել է, որ ցանկանում է ապրել Բելառուսում, քանի որ համակրում է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Հիմա ես ապրում եմ Իտալիայում: Մոտ ժամանակներս կտեղափոխվեմ Բելառուս, կապրեմ գյուղացիների հետ, քանի որ այնտեղ գեղեցիկ է, նախագահն էլ լավ մարդ է»,- խոստովանել է Դեպարդիեն ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում:
Դերասանը հայտարարել է նաև, որ իրեն դուր չի գալիս Եվրոպայի զարգացման ուղին, ներկայիս եվրոպացի ղեկավարներն ու ԵՄ-ի վերաբերմունքը ներգաղթյալների ու ֆերմերների նկատմամբ:
Դեպարդիեն Բելառուս էր այցելե հուլիսին: Նա հանդիպել էր երկրի նախագահ Լուկաշենկոյի հետ, որը դերասանին ծանոթացրել էր գյուղատնտեսություն վարել ու սովորեցրել էր խոտ հնձել: