Թուրքիայում PKK-ի տեղադրած ականի պայթելու հետևանքով 4 ոստիկան է զոհվել
4 ոստիկան է զոհվել Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների տեղադրած ականի պայթյունի հետևանքով, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Ոստիկանության աշխատակիցները գտնվել են զրահապատ ոստիկանական ավտոմեքենայում ու ուղևորվում էին դպրոցի շենքի ուղղությամբ, որն այրվել էր զինյալների կողմից:
Կատարվում է զինյալներին հայտնաբերելու ու չեզոքացնելու օպերացիա: