Բաժիններ՝

Ռեյ Չարլզի կյանքի կանոնները

Ես վատ եմ հիշում, թե ինչ է նշանակում՝ տեսնել: Կարևորը, որ ես հիշում եմ մորս. ինչպիսի տեսք ուներ նա: Նաև հիշում եմ գույները:

Հարևանները չէին հասկանում, թե ինչու էր մայրս կույր տղային ստիպում աշխատել ոչ թե՝ տանը, այլ, օրինակ՝ ուղարկում վառելափայտի հետևից: Բայց նա միշտ ասում էր՝ կարող է՝ նա կույր է, բայց հիմար չէ:

Հիշում եմ, մի անգամ համերգ էինք տալիս Դյուկ Էլինգտոնի հետ: Մինչ նրան բեմ հրավիրելը՝ նա նստած էր թթվածնի ապարատով: Նա բեմ բարձրացավ, և դուք երբեք գլխի չէիք ընկնի, որ հետն ինչ-որ բան այն չէ: Ինչո՞ւմն է գաղտնիքը: Դա երաժշտության ուժն է:

Գիտեմ, որ շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց երաժշտությունը համարում եմ արվեստի տեսակներից ամենաբարձրը, և վերջ: Գիտեմ, որ ով զբաղվում է կինոյով կամ գրում է, կասի՝ Ռեյ, դու լրիվ ցնդել ես: Բայց միևնույն է, երաժշտությունը համարում եմ ամենաբարձր արվեստը:

Կարդացեք նաև

Ասում են՝ պատերազմն ունի նպատակ, բայց ես դրանում համոզված չեմ:

Ինձ միշտ թվացել է, որ մարդիկ քո մեջ ուզում են տեսնել այս երկուսից մեկը. կամ իրենց նման մեկին, կամ ոտքերի պատվանդանի տիպի մի բան, որպեսզի կարողանան քեզ իրենց իշխանության տակ պահել և հրամաններ տալ:

Տեսնողները երբեմն մոռանում են, որ կույրերը ևս ուղեղ ունեն:

Պետք է ամեն օր ապրել այնպես, ասես դա ձեր վերջինն է, որովհետև մի օր դուք ճիշտ դուրս կգաք:

Եթե լավ երգ եք գրել, այն լավը կմնա, նույնիսկ, եթե վատ ձայնով մարդ կատարի:

Երևի ռասիզմը միշտ կլինի:

Երգելու ամբողջ իմաստն այն է, որ քեզ հավատան: Եթե մարդը լսում է քեզ և ասում. «Երևում է՝ դա նրա հետ իրոք պատահել է», ուրեմն դու նրան համոզել ես: Բայց սկզբից դու ինքդ պետք է դա զգաս: Եթե դու ոչինչ չես զգում, մի՞թե ուրիշները կզգան:

Տեսողությունը քո գիտակցության մեջ է:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս