Ադրբեջանը ճանաչվել է աշխարհի ամենահոմոֆոբ երկիր
Ադրբեջանը, համաձայն Լեսբուհիների ու միասեռականների միջազգային ասոցիացիայի հետազոտության արդյունքների, ճանաչվել է աշխարհի ամենահոմոֆոբ երկիր, հայտնում է BBC-ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչներից մեկի կարծիքով՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց չընդունելու մեղավորությունը գալիս է կրոնից:
«Ադրբեջանը մուսուլմական երկիր է, որտեղ մեծաթիվ մարդիկ կարծում են, թե միասեռականությունը կեղտոտ Արևմուտքի ծնունդ է»,- ասում է նա:
Նշվում է, որ Ադրբեջանում միասեռականների ու լեսբուհիների 90%-ը ստիպված է թաքցնել իր կողմնորոշումը հասարակության թշնամական վերաբերմունքի ու անշխատանք գտնելու անհնարինության պատճառով: Կան նաև նրանց նկատմամբ հաշվեհարդարի դրսևորումներ:
2014 թվականին Ադրբեջանում ծնողները քիչ էր մնացել՝ ողջ-ողջ այրեին իրենց անչափահաս որդուն, երբ իմացել էին, որ նա միասեռական է: Երիտասարդը ստիպված էր եղել փախչել տանից:
Ավելի վաղ Ավելի վաղ Բաքվում ինքնասպան էր եղել ԼԳԲՏ իրավապաշտպան խմբի ղեկավար Իսա Շահմարլին: