Կրակել են «Հերտայի» ավտոբուսի վրա
Bild-ը տեղեկացնում է, որ անհայտ անձը կրակել է «Հերտայի» ակումբային ապակու վրա: Միջադեպը տեղի է ունեցել Բիլեֆելդում, որտեղ բեռլինյան ակումբը Գերմանիայի Գավաթի 1/32-րդ եզրափակչի շրջանակներում պետք է խաղա տեղական «Արմինիայի» դեմ:
Երիտասարդը նախ՝ սպառնացել է վարորդին, ապա՝ պտտվել ավտոբուսի շուրջ և արձակել կրակոց: Բարեբախտաբար, ավտոբուսի վարորդը չի տուժել, իսկ ֆուտբոլիստներ այդ պահին ավտոբուսում չկային:
Սիրարփի Աղաբաբյան