Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարարն ու «Ուկրսոցբանկի» նախկին ղեկավարն ապաստան են խնդրել Եվրոպայում
Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Յուրի Կոլոբովը փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ հարց է ներկայացրել Իսպանիային, իսկ «Ուկրսոցբանկի» նախկին ղեկավար Բորիս Տիմոնկինը՝ ապաստան է խնդրել Գերմանիայից, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստին»՝ հղում կատարելով գլխավոր դատախազությունում իր աղբյուրին:
Նշվում է, որ երկու երկրներն էլ քննում են Կոլոբովին ու Տիմոնկինին Ուկրաինա արտահանձնելու վերաբերյալ նյութերն ու դեռ պատասխան չեն տվել:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները դիմել էին Ռուսաստանին ու Իսպանիային՝ պահանջելով արտահանձնել Յուրի Կոլոբովին ու Ռեգիոնների կուսակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Շեպելևին: