Արտակարգ դեպք Աշտարակ քաղաքում. հին ունիվերմագի չգործող շենքում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի հին ունիվերմագի չգործող շենքում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 49-ամյա Վալենտին Հունանյանի դին՝ ձախ դաստակի կտրված վերքով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: