Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.60C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 15.50C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.00C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն