SIPRI-ն հերքել է Քերիին ու Զարիֆին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին լուրերը
Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտը (SIPRI) հերքել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆին ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներ առաջադրելու մասին լուրերը:
Այս մասին հայտնել է SIPRI-ի հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Ստեֆանի Բլենկները:
«Ո´չ, դա ճիշտ չէ»,-ասել է նա RIA Novosti-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Իրանի ԱԳՆ ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարը ինստիտուտի կողմից որպես որպես 2016թ. խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներ էին առաջադրվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի համար: