Բաժիններ՝

Օմսկի մարզում այսօր սուգ է հայտարարվել

Օմսկի մարզի ամբողջ տարածքում այսօր իջեցվելու են Ռուսաստանի Դաշնության դրոշները՝ որպես սգո նշան օդադեսանտային զորքերի 242-րդ կենտրոնում մասնաշենքի փլուզման հետևանքով մահացած զինծառայողների:

Սգո օր հայտարարելու հրամանը նախօրեին ստորագրել է մարզի ղեկավար Վիկտոր Նազարովը: Որոշումն ընդունվել է որպես զոհվածների հարազատների ու բարեկամների հանդեպ վշտի, ցավակցության նշան, հայտնում է TASS-ը:
Հետաձգվել են բոլոր զվարճալի ռադիո ու հեռուստահաղորդումները, համերգներն ու ծրագրերը:

Հիշեցնենք, որ 48 ժամով ձերբակալվել է Օմսկում զորանոցի մասնաշենքի փլուզման գործով առաջին կասկածյալը՝ օդադեսանտային զորքերի 242-րդ կենտրոնի պետ, գնդապետ Օ. Պոնոմարյովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս