Ժելատինե քսուք՝ կնճիռների դեմ
Գիտե՞ք արդյոք, որ մաշկը ձգելու համար շատ քսուքների բաղադրության մեջ ժելատին են օգտագործում, քանի որ այն ունի ձգող հատկանիշներ: Ժելատինի դրական հատկանիշներից մեկն այն է, որ կալոգեն է պարունակում: Սա կենդանական ծագման սպիտակուց է, որի շնորհիվ հարթվում է մաշկը:
Ժելատինե քսուք՝ կնճիռների դեմ
1 թեյի գդալ ժելատինը խառնեք ½ բաժակ ջրի, ½ բաժակ գլիցերինի, 3ճ/գ մեղրի և 1գ սալիցիլաթթվի հետ: Խառնուրդը լցնում եք ամանի մեջ և ամանը դնում եք տաք ջրի մեջ. խառնում եք այնքան՝ մինչև միասեռ զանգված ստանաք: Ապա հանում եք ջրի միջից և սառեցնում խառնուրդը՝ միևնույն ժամանակ անընդհատ խառնելով, որպեսզի ժելատինե քսուք ստանաք: Ստացված քսուքը քսեք դեմքին ամեն օր քնելուց 2 ժամ առաջ և թողեք 20 րոպե մնա: Քսուքի մնացորդները, որոնք չեն ներծծվել մաշկի մեջ, կարող եք մաքրել անձեռոցիկով: Որպես կանոն, ստացված զանգվածը կբավականացնի 1 ամսվա համար:
Այս քսուքը կարող եք պահել սառնարանի վերին պահարանում: Քսուքից մի փոքր հատված վերցնում եք, տաքացնում և տարածում եք դեմքին:
Բանանից և ժելատինից պատրաստված քսուք՝ մաշկը երիտասարդացնելու համար
Ժելատինե քսուքները ոչ միան հարթեցնում են մաշկը, այլև լավացնում են արյան շրջանառությունը և դեմքի գույնը, դրանք ունեն փափկեցնող հատկանիշներ և օգնում են պեպեններից և պիգմենտային հետքերից ազատվելու հարցում:
Դիմակը պատրաստելու համար խառնեք 2ճ/գ եռացրած ջուրը 1 թեյի գդալ ժելատինի հետ, ապա թողեք, մինչև ուռչի: Լուծված ժելատինի մեջ ավելացնում եք 2թ/գ բանանի խյուս և խառնում եք: Քսում եք նախօրոք մաքրած դեմքին: Դիմակը պահում եք դեմքին 20 րոպե, ապա լվանում եք տաք ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը