Բաժիններ՝

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի բացումն ազդարարող ֆիլմը

Բալթազար Կորմակուրի «Էվերեստ» ֆիլմը կբացի Վենետիկի 72-րդ կինոփառատոնը: Այն կցուցադրվի սեպտեմբերի 2-ին Լիդո կղզու Palazzo del Cinema-ում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով կինոփառատոնի մամլո ծառայությանը:

Կորմակուրի նոր ֆիլմը պատմում է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճել ցանկացող երկու խմբերի մասին: Սյուժեի համաձայն՝ նրանք ընկնում են մրրիկի մեջ, բախվում են ծանր խոչընդոտների ու փորձում են ողջ մնալ:

Ֆիլմի հիմքում ընկած են 1996 թվականի արշավախմբի մասնակիցների ինքնակենսագրությունները: Ֆիլմում նկարահանվել են Կիրա Նայթլին, Ջոշ Բրոլինը, Ռոբին Ռայթը, Ջեյք Ջիլենհոլը, Մայքլ Քելլին: Ֆիլմը նկարահանվել է Նեպալում՝ Էվերեստի ստորոտին ու իտալական Ալպերում:

Բալթազար Կորմակուրն իռլանդացի դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր:
Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա սեպտեմբերի 24-ին:

Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի Լիդո կղզում սեպտեմբերի 2-12-ը: Փառատոնի ծրագիրը կհայտարարվի հուլիսի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս