Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի նոր՝ գայթակղիչ ֆոտոսեսիան պայթեցրել է համացանցը
Քանյե Ուեսթը շարունակում է իր ուժերը փորձել տարբեր ուղղություններում: Այս անգամ էլ ռեփերը որոշել է զբաղվել System Magazine-ի համար արված Քիմի ֆոտոսեսիայի ոճով, հայտնում է spletnik.ru-ն:
Ֆոտոսեսիան տեղի է ունեցել Ֆրանսիայի Շատո Դե Աբմլևիլ կոչվող վայրում, լուսանկարիչը Յուրգեն Տելլերն է:
Արդեն այսօր ամսագիրը հրապարակել է առաջին լուսանկարները, որոնք պայթեցրել են համացանցը: Դրանցում Քիմը ներքնազգեստով է՝ կանգնած դաշտի մեջտեղում: Լուսանկարներից մեկում անձամբ Յուրգեն Տելլերն է՝ վարտիքով, մյուսում՝ Քիմն ու Քանյեն՝ խոշոր պլանով: