Բաժիններ՝

Վիկտորյա թագուհու վարտիքը կվաճառվի աճուրդում

Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյա վարտիքը, ով երկիրը ղեկավարել է 1838-1901թթ., կվաճառվի Chippenham Auction Rooms աճուրդում: Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, ներքնազգետը կարվել է 114 սմ գոտկատեղ ունեցողի համար:

Աճուրդում, որը կկայանա հուլիսի 11-ին, կվաճառվեն նաև գիշերազգեստներ, զուգագուլպաներ ու գլխարկներ, որ պատկանել են թագուհուն ու նրա դստերը՝ արքայադուստր Ալիսային:

Աճուրդի տան ներկայացուցիչ Ռիչարդ Էդմոնդսը հայտարարել է, որ ողջ թագավորական հագուստը իդեալական վիճակում է, քանի որ խնամքով պահվել է երկար տարիներ:
2014թ. հոկտեմբերին թագուհի Վիկտորյայի մեկ այլ վարտիք վաճառվել էր 6,2 հազար ֆունտ սթեռլինգով:

Թագուհի Վիկտորյն հաննովերյան թագավորական դինաստիայի վերջին ներկայացուցիչն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031