ԴԱԻՇ-ի զինյալները առաջին անգամ կանանց են գլխատել. իրավապաշտպաններ
ԴԱԻՇ իսլամական խմբավորման անդամները առաջին անգամ կնոջ են գլխատել, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով իրավապաշտպաններին:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնում է, որ Սիրայի տարածքում երկու կին է սպանվել, որոնց զինյալները մեղադրել են կախարդության մեջ:
Իրավապաշտպանները նշում են, որ դա իսլամիստների կողմից կանանց նման եղանակով սպանելու առաջին գրանցված դեպքն է:
Ավելի վաղ խմբավորման անդամները բազմիցս համացանցում տեսահոլովակներ էին տեղադրել, որտեղ գլխատում են պատանդների, որոնց համար գրավ չէին վճարել: