 
                        Թուրքիան ու Հորդանանը Սիրայի շուրջ անվտանգության գոտի չեն ստեղծում. ԱՄՆ Պետդեպ
 
                                    ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի կարող հաստատել թուրք-սիրիական ու հորդանանա-սիրիական սահմանին անվտանգության գոտու ստեղծման մասին տեղեկությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ հայտնվել էր տեղեկություն, թե Անկարան ու Ամմանը նման քայլի կդիմեն սահմանային տարածքներում անկայունության պատճառով:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ իր երկիրը պատաստ է հետ մղել սահմանների կայունությանը սպառնացող վտանգները:
Որոշ թուրքական ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկություն անվտանգության գոտու մասին, որը կխոչընդոտեր քրդական պետության ստեղծմանը:
Վերջին ամսում քրդական ինքնապաշտպանական ջոկատները զգալի հաջողությունների են հասել ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        