Մաքրում ենք աղիները
Մեր օրգանիզմի առողջությունը կախված է աղիների աշխատանքից և նրանց վիճակից: Իհարկե, մեր սննդակարգը կատարյալ չէ: Հաճախ մեր սննդակարգի մեջ այնպիսի մթերքներ ենք ներառում, որոնք չեն մարսվում և կուտակվում են աղիներում, և այս կուտակումների արդյունքում՝ օրգանիզմում տեղի է ունենում տոքսինների արտազատում: Լյարդի, լեղապարկի և շատ մաշկային հիվանդություններ առաջանում են աղիների ոչ առողջ վիճակից:
Ձեզ ենք ներկայացնում 10 մթերք, որոնք մաքրում են աղիները: Սրանք և՛ հասանելի են, և՛ անվտանգ: Մտածեք ձեր առողջության մասին, և հենց այս պահին մեկ բաժակ ջուր խմեք:
1. Ջուր
Առաջին և ամենաազդեցիկ միջոցը, որը կմաքրի աղիները հավաքված տոքսիններից և շլակներից, ջուրն է: Օրական մոտավորապես 12 բաժակ ջուր խմեք, այս քանակությունը բավարար է փորկապության մասին մոռանալու և աղիները մաքրելու համար: Ջուրը կխոնավեցնի ձեր օրգանիզմը և կօգնի բոլոր համակարգերին կանոնավոր աշխատել:
2. Խնձորի հյութ
Բնական խնձորի հյութը ձեր աղիների լավագույն ընկերն է: Ձեր օրը սկսեք մեկ բաժակ խնձորի հյութով: Դատարկ ստամոքսին խմեք մեկ բաժակ խնձորի հյութ, իսկ կես ժամ անց՝ հասարակ ջուր: Օրվա ընթացքում կրկին մի քանի բաժակ հյութ խմեք ուտելու միջակայքում: Ամիսը 3-4 անգամ կատարեք այս գործողությունները:
3. Կիտրոնի հյութ
Կիտրոնը պարունակում է վիտամին C և հակաօքսիդանտներ, բացի այդ՝ ցիտրուսային այս հրաշալի միրգը խթանում է աղիների մաքրությունը: Մեկ կիտրոնի հյութը լուծեք ջրի մեջ և խմեք: Եթե կիտրոնի հյութը խմեք օրվա ընթացքում, ձեզ թարմ և էներգիայով լի կզգաք
4. Բանջարեղենային հյութեր
Աղիները մանրակրկիտ մաքրելու համար օգտագործեք բանջարեղենային հյութեր: Մի քանի օրվա ընթացքում կերակուրներն ուտելու միջակայքում խմեք բանջարեղենային հյութեր՝ նախապատվություն տալով կանաչ բանջարեղենի հյութերին:
5. Բջջանյութ
Խնձորը, տանձը, բրոկկոլի կաղամբը, բազուկը, վարսակի փաթիլներն ու նուշն այն մթերքներն են, որոնք հարուստ են բջջանյութով: Որքան շատ բջջանյութ եք ուտում, այնքան առողջ է ձեր օրգանիզմն ու թեթև ինքնազգացողությունը:
6. Յոգուրտ
Յոգուրտը պարունակում է օգտակար բակտերիաներ, որոնք լավացնում են աղիների աշխատանքը: Եթե ցանկանում եք առողջ աղիներ ունենալ, ամեն օր յոգուրտ կերեք: Յոգուրտ ուտելու լավագույն ժամանակահատվածը երեկոն է:
7. Դդմի սերմեր
Դդմի սերմերը պարունակում են ցինկ, օգտակար օմեգա-3 թթուններ և հակաօքսիդանտներ: Շիլաների և աղցանների մեջ ավելացրեք դդմի սերմերը և օգտակար ու համեղ սնունդ կստանաք:
8. Ծովի աղ
Աղի ջուրը լավագույն լուծողական միջոցներից է: 1ճ/գ աղը լուծեք 1 բաժակ գոլ ջրի մեջ և առավոտյան քաղցած ստամոքսին խմեք: Մաքրող ազդեցությունը լավացնելու համար կարող եք մերսել որովայնը: Այս գործողություն կատարեք ամսական 5-6 անգամ:
9. Ալոէ
Ալոէի հյութը քամիեք կամ մանրացրեք բլենդերով: Ամբողջ օրվա ընթացքում խմեք քիչ քանակությամբ: Այս միջոցը կմաքրի աղիները՝ լավացնելով դրա միկրոֆլորան:
10. Ճակնդեղ
Թեյի մեջ ավելացրեք ճակնդեղ կամ պարզապես օգտագործեք այն մանրացրած վիճակում, սա ձեզ կպաշտպանի վնասակար բակտերիաներից և կարագացնի օրգանիզմում նյութափոխանակությունը:
Հետևեք ձեր առողջությանը, կարևոր է, որ ձեր բոլոր օրգանները ճիշտ աշխատեն: Այդ դեպքում ոչ մի վտանգավոր հիվանդություն ձեզ չի սպառնա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը