Բաժիններ՝

65-ամյա Ռիչարդ Գիրը լողափին զվարճանում է իր 32-ամյա նոր սիրեցյալի հետ

65-ամյա դերասան Ռիչարդ Գիրը չի դադարում հուզել աղջիկները սրտերը՝ չնայած իր պատկառելի տարիքին, գրում է super.ru-ն:

1990-ականների հոլիվուդյան սեքս խորհրդանիշը սիրավեպ է սկսել իսպանուհի Ալեխանդրա Սիլվա Ֆրիդլանժի հետո, ով իրենից կրկնակի փոքր է տարիքով:

Ալեհեր դերասանն ու նրա 32-ամյա ընտրյալը մամուլից հմտորեն թաքցնում էին իրենց հարաբերությունները մեկ տարի շարունակ:

Զույգը միասին հայտնվեց միայն վերջերս՝ Taormina 2015 կինոփառատոնի ժամանակ: Անցած հանգստյան օրերը սիրեցյալները միասին էին անցկացրել Սիցիլիայի արևելյան լողափերից մեկում, որտեղ վայելում էին արևը:

Հիշեցնենք, Ռիչարդ Գիրն ամուսնացած է եղել սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի հետ, ով չկիսեց նրա տարվածությունը բուդդիզմով՝ դառնալով 4-ամյա ամուսնության փլուզման պատճառ:

Ամուսնությունից հետո դերասանը որոշել էր գնալ Տիբեթ ու դառնալ վանական, սակայն հանդիպեց դերասանուհի Քերի Լոուելին, ով որդի պարգևեց դերասանին: Նրա երկրորդ ամուսնությունն ունեցավ 11 տարվա կյանք:

3

2

1

5

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս