Տուգանային հրապարակ տարված բոլոր մեքենաների վարորդները եղել են ցուցարարների աջակիցները

Երևանի տարբեր վարչական տարածքներից տարբեր վարչական իրավախախտումներ կատարելու համար ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել տասնյակ տրանսպորտային միջոցներ: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցի՝ ասացին ՀՀ ոստիկանության՝ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ կազմվել են վարչական իրավախախումների վերաբերյալ արձանագրություններ:

Նշենք, որ այօր առավոտյան Բաղրամյան պողոտայում հայտարարել էին, որ բոլոր մեքենաների վարորդները եղել են իրենց աջակիցները և այդպիսով փորձել են իրենց աջակցությունը հայտնել Բաղրամյան պողոայում հավաքվածներին:

 

Տեսանյութեր

Լրահոս