Վարդան Պետրոսյանը շարունակում է հացադուլը. վիճակը բավարար է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Դերասան Վարդան Պետրոսնյանը շարունակում է հացադուլը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ նրա առողջական վիճակը բավարար է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը հացադուլ էր հայտարարել երեկ՝ միանալով էլեկտրաէնէրգիայի թանկացման դեմ պայքարին:

 

Տեսանյութեր

Լրահոս