Ընդամենը 15 րոպեում դեմքին փայլ հաղորդեք
Եթե արդեն հոգնել եք դեմքի մաշկի խնդիրներից՝ չոր մաշկ, ակնե, բշտիկներ, ծակոտիներ, ապա healthylifetricks կայքի ներկայացրած բաղադրատոմսը ձեզ համար է: Այս հրաշալի դիմակը կօգնի ազատվել վերը նշված բոլոր խնդիրներից:
Կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում՝ դեմքի մաշկը կձգվի, փայլ կստանա, կհարթանա, կնվազեն կնճիռները, իսկ բորբոքումներն ընդմիշտ կվերանան:
Բաղադրությունը
- 2ճ/գ վարսակի փաթիլներ
- 1 փոքր փաթեթ երիցուկի թեյ
- 100-150մլ եռացրած ջուր կամ կաթ
Երիցուկի տերևները խառնեք վարսակի փաթիլների հետ, ավելացրեք 100-150մլ եռացրած ջուր կամ կաթ: Թողեք մնա մի քանի րոպե՝ մինչև խյուսանման զանգված ստանաք: Դեռևս տաք վիճակում դիմակը հաստ շերտով քսեք մաքուր դեմքին: Որպեսզի դիմակը դեմքից չընկնի, այն կարող եք ամրացնել թանզիֆով (марля): 15 րոպե անց դիմակը հանեք և դեմքը լվացեք գոլ ջրով: Մաշկի կարմրությունը կանհետանա, մաշկը կդառնա ավելի առողջ, հարթ, փափուկ և ձգված:
Դիմակը կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում՝ ընդմիշտ կմոռանաք մաշկային խնդիրների մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը