Խոլեստերինի մասին միֆը՝ որպես 20-րդ դարի խոշորագույն խաբեություն

Ավստրիացի հանրահայտ վիրաբույժ և գիտնական Թեոդոր Բիլյորտը, որը քաջ հայտնի է խոցային հիվանդությունների դեպքում ստամոքսի մի հատվածի հեռացման իր կատարած հեղինակային վիրահատություններով, իր աշակերտներին հանձնարարեց մի հետաքրքիր փորձ կատարել, այն է՝ հեռացնել այծերի և գառների վահանաձև գեղձը:

Արդյունքը բացարձակ պարադոքսալ ստացվեց:

Վիրահատությունն այդ կենդանիների մոտ հանգեցրեց բոլոր, այդ թվում՝ նաև կորոնար անոթների տոտալ աթերոսկլերոզի, ինչպես նաև՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակի կտրուկ աճի:

Xolesterin (3)Այսպիսով, խոտակեր կենդանիների մոտ, որոնք երբևէ չէին էլ կերել խոլեստերինով հարուստ կենդանական սնունդ, զարգացել էր աթերոսկլերոզ:

Կարդացեք նաև

Կասկած առաջացավ, որ վահանագեղձի ֆունկցիայի թերկատարումը կարող է հանգեցնել աթերոսկլերոզի: Հետագայում այս ենթադրությունը հաստատվեց նաև՝ հաշվի առնելով մարդկանց պարագան: Հենց վահանագեղձի ֆունկցիայի թերկատարումը, այլ ոչ թե կենդանական ճարպերն են հանդիսանում աթերոսկլերոզի զարգացման գլխավոր պատճառը:

Սկսած 19-րդ դարից՝ աթերոսկլերոզը հաջողությամբ բուժում էին վահանագեղձի հորմոնների ցածր չափաբաժիններով:

20-րդ դարի 2-րդ կեսին ի հայտ եկավ մի տեսություն, որի հետևանքները հավասարազոր էին զանգվածային ցեղասպանության իրականացմանը: Այդ տեսության ծնունդը, համաձայն որի՝ աթերոսկլերոզի պատճառը խոլեստերին պարունակող կենդանական սնունդն է, ընդամենը կարճամիտ գիտնականների և դեղագործական ընկերությունների էգոիզմի կործանարար հետևանքն էր:

Xolesterin (2)Այս տեսության զոհերը դարձան աթերոսկլերոզով հիվանդ միլիոնավոր մարդիկ: Զոհերի թվում էր նաև ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը, որին առաջին միոկարդի ինֆարկտից անմիջապես հետո ստիպեցին հետևել խոլեստերինի ցածր պարունակությամբ սննդակարգի:

Եվ, չնայած դրան՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակը շարունակում էր աճել: Որքան խիստ էին սահմանափակում կենդանական ճարպերը, այնքան բարձր էր լինում արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Ավելանում էր նաև հիվանդի քաշը:

Սխալ բուժման հետևանքն աղետալի եղավ. 1-ին ինֆարկտին հաջորդեցին ևս մի քանիսը, որոնք էլ հենց, ի վերջո, հանգեցրին սրտային մահվան: Այս տարիների ընթացքում հսկայական ֆինանսական միջոցներ ծախսվեցին՝ «ապացուցելու» համար այն տեսությունը, թե իբր կենդանական ճարպերն են «պատասխանատու» միոկարդի ինֆարկտի և աթերոսկլերոզի զարգացման համար:

Սակայն մինչև այսօր իրական ապացույցներ այդպես էլ չկան: Այնուհանդերձ, լայն հասարակությունը չտեղեկացվեց այդ մասին, իսկ հակախոլեստերինային պրեպարատներն այժմ էլ վաճառվում են հսկայական քանակությամբ: Նախագահ Էյզենհաուերի արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը հնարավոր կլիներ իջեցնել նաև՝ սննդակարգից, այսպես կոչված, «պինդ» ածխաջրերը բացառելով: Հենց քաղցր, օսլայով հարուստ և ռաֆինացված սնունդն է արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի և միոկարդի անոթների աթերոսկլերոզի զարգացման՝ իր կարևորությամբ 2-րդ պատճառը:

Մինչդեռ դեռևս իր ժամանակին ֆիզիոլոգիայի հայրը համարվող Ռուդոլֆ Վիրհովն էր գրել, որ խոլեստերինը երբեք էլ աթերոսկլերոզի առաջացման պատճառ չի եղել, այլ ի հայտ է եկել միայն՝ որպես անոթների վերջնական վնասման հետևանք: Խոլեստերինի մակարդակի բարձրացումն արյան մեջ հանդիսանում է միմիայն օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսի ազդանշանը, բայց ոչ երբեք՝ դրա պատճառը: Անոթների պատերը կարող են վնասվել տարբեր ֆակտորներից, օրինակ՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի և ինսուլինի բարձրացումից:

Xolesterin (1)

Զարմանալի չէ, որ միոկարդի ինֆարկտ տարած մարդկանց կեսն ունեին խոլեստերինի նորմալ մակարդակ: Եվ, ընդհակառակը, արյան մեջ խոլեստերինի ցածր մակարդակ ունեցող մարդկանց շրջանում մահացության ցուցանիշը կրկնակի բարձր էր:

Խոլեստերինային միֆի անկենսունակության շատ ապացույցներ կարելի է բերել: Այսպես, օրինակ՝ Հնդկաստանի հյուսիսային մասի ազգաբնակչությունը 17 անգամ ավելի շատ կենդանական ճարպեր է օգտագործում, քան նրա հարավային հատվածինը, սակայն հյուսիսցիների՝ միոկարդի անոթների աթերոսկլերոզով հիվանդացության ցուցանիշները 7 անգամ պակաս են հարավի ցուցանիշներից:

Իրականում խոլեստերինն անփոխարինելի նյութ է, որն օժտված է նաև հակամանրէային հատկություններով: Այն անհրաժեշտ է ոչ միայն ներարգանդային շրջանում պտղի ուղեղի զարգացման, այլև կենտրոնական նյարդային համակարգի նորմալ կենսագործունեության համար: Իզուր չէ, որ խոլեստերինի պահուստների 23%-ը գտնվում է ուղեղում: Եթե մեր նախնիների բազմաթիվ սերունդներ հետևեին հակախոլեստերինային սննդակարգի, ապա այսօր երևի թե ժամանակակից մարդու ուղեղը նման կլիներ ութոտնուկի ուղեղի: Եվ զարմանալի չէ, որ միջին տարիքի և տարեց այն մարդիկ, ովքեր արյան մեջ խոլեստերինի ցածր մակարդակ ունեն, այդքան էլ լավ հիշողություն չունեն:

Պետք է ուշադրություն դարձնել հատկապես այն հանգամանքի վրա, որ խոլեստերինը՝որպես շինանյութ, կենսական նշանակություն ունի D վիտամինի և, մասնավորապես, սեռական և մակերիկամային հորմոնների սինթեզի ժամանակ: Հենց ցածր խոլեստերինային սնունդն է թուլացնում օրգանիզմի հնարավորությունները սթրեսի դեմ պայքարի ժամանակ:

Xolesterin (4)Սննդակարգում կենդանական ճարպերի բացակայությունը լյարդին ստիպում է ծանրաբեռնված աշխատել: Քանի որ խոլեստերինը կենսականորեն շատ կարևոր է, նրա բացակայության դեպքում լյարդը ստիպված է լինում այն սինթեզել առկա այլ աղբյուրներից, ասենք՝ ածխաջրերից, իսկ այդ գործընթացը հսկայական ջանքեր է խլում լյարդից: Սնունդի մեջ խոլեստերինի բացակայությունն իսկական աղետ է լյարդի համար: Ավելի լավ չէ՞ նրան թողնել, որ իր ուժերը վատնի, ասենք, օրգանիզմից թույների դուրսբերման համար:

Քչերը գիտեն նաև այն մասին, որ խոլեստերինը հակաօքսիդանտ է, և նրա մակարդակի նվազեցումը բարձրացնում է քաղցկեղի, սեքսուալ դիսֆունկցիայի, հիշողության կորստի, Պարկինսոնի հիվանդության, ինսուլտի զարգացման ռիսկերը, դառնում է ագրեսիվ պահվածքի և անկումային տրամադրության պատճառ:

Արդյո՞ք նաև այդ պատճառով չէ, որ ցածր խոլեստերինային դիետայի հողի վրա խախտված ԱՄՆ-ում այդքան շատ են, ասենք, դպրոցներում զանգվածային սպանությունների նպատակով հրազենի կիրառման դեպքերը:

Խոլեստերինի մասին միֆը հանգեցրեց նրան, որ սրտային առողջության թշնամի է հայտարարվել առողջության համար չափազանց կարևոր մի սնունդ՝ կենդանական ճարպերը:

Ժամանակն է թաղել այդ միֆը և ինչքան հնարավոր է՝ խորը:

Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ

Տեսանյութեր

Լրահոս