Փարիզը 6,2 մլրդ բյուջեով պայքարի մեջ է մտել 2024թ. Օլիմպիադայի անցկացման համար
Ֆրանսիայի մայրաքաղաքը պետք է մրցակցի Բուդապեշտի, Հռոմի, Բոստոնի և Համբուրգի հետ:
Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական հայտ են ներկայացրել 2024թ. ամառային խաղերն անցկացնելու համար, որ տեղի կունենա առաջին Օլիմպիադայից (անցկացվել է Փարիզում) ուղիղ 100 տարի անց:
Քաղաքն արդեն պարտվել է մի քանի ընտրություններում: Փարիզը պարտվեց Լոնդոնին 2012թ. Օլիմպիադայում, ինչպես նաև՝ անհաջողություն կրեց 1992 և 2008թթ. Խաղերի մրցավազքում:
Այս անգամ ֆրանսիացիների մրցակիցներն են Հռոմը, Բուդապեշտը, Համբուրգը և Բոստոնը:
The Guardian-ի տեղեկությամբ՝ փարիզյան խաղերի բյուջեն կկազմի 6,2 մլրդ եվրո:
Ավելի վաղ քաղաքագլուխ Աննե Իդալգոն դեմ էր Օլիմպիադայի անցկացմանը` չափից շատ բարձր ծախսերի պատճառով: Բայց նրա խոսքերով՝ հասարակ փարիզեցիների ցանկությունները, որոնք դուրս էին եկել փողոց, համոզել են իրեն:
Փարիզի ընտրական կոմիտեի ղեկավար է դարձել Ռեգբիի միջազգային միության նախագահ Բերնար Լյապասեն: ՄՕԿ-ը 2024թ. Օլիմպիադայի անցկացման քաղաքի հարցը կորոշի 2017թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը