Կոկտեյլ՝ ամբողջ օրգանիզմի համար

Ամառվա տապին միշտ էլ ցանկանում ենք որևէ զովացուցիչ և, միևնույն ժամանակ, օգտակար ըմպելիք խմել: Ծարավն ավելի լավ հագեցնում են բնական ըմպելիքները: justcoolidea կայքը ներկայացնում է զովացուցիչ և օգտակար ըմպելիք, որը կարող եք պատրաստել տան պայմաններում:

Բաղադրություն

  • 5-6 միջին չափի կիվի
  • 1 խնձոր
  • Մեկ կիտրոնի հյութ
  • 100 գ խնձորի հյութ՝ առանց նեկտարի
  • Կարող եք ավելացնել նաև մի փոքր դարչին

Կիվին և խնձորը մաքրեք, կտրատեք և բլենդերով խառնեք: Ստացված խառնուրդին ավելացրեք կիտրոնի ու խնձորի հյութերը: Ցանկության դեպքում կարող եք նաև շաքար ավելացնել: Հյութը լցնում ենք բաժակի մեջ, ավելացնում ենք սառույցի կտորներ և վայելում ենք:

Բացի այն, որ հյութը զովացնում է, այն նաև օգտակար է ամբողջ օրգանիզմի համար:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս